26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաջողություններ եղել են, բայց դեռևս շատ բան կա անելու. ՀՀ-ին ԱՄՆ-ից տրվող գումարը կաճի

«1992 թվականին ես այն պաշտոնյան էի, ով զբաղվում էր Հայաստանի հետ կապված հարցերով, և հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ես, որպես օտարերկրացի, կարող եմ տեսնել այդ առաջընթցը, որ կա այս 25 տարիների ընթացքում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Նշենք, որ այսօր ՀՀ-ն և ԱՄՆ-ն նշում են ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների անկյունաքարերից մեկի՝ ՀՀ-ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցության քառորդ դարը։

Լրագրողների հարցին, թե վարչապետի փոփոխությամբ փոփոխություն նկատում է արդյոք կոռուպցիայի դեմ պայքարի կեմ մենաշնորհների կրճատման մեջ, դեսպանը պատասխանեց. «Այս 25 տարիների ընթացքում ՄԶԳ աշխատանքի ուշադրության կենտրոնում եղել է կոռուպցիայի դեմ ուղղված քայլերը, կառավարության աշխատանքը, ծառայությունների մատուցումը հասարակությանը, վերջին 25 տարիների ընթացքում մի շարք հաջողություններ են եղել, սակայն դեռևս շատ բան կա անելու, ավելի նոր քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ավելի բարձր թափանցիկություն, հաշվետվողականությւն լինի, որպեսզի խաղի հավասար պայմաններ աավովվեն բոլոր հայաստանցիների համար»:

Դեսպանը հավելեց՝ ուրախ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարությունն ու նրա ղեկավարը գերակա խնդիր են որակում, ու այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում:

Ինչ վերաբերում է այս տարիների ընթացքում ՄԶԳ-ի կողմից Հայաստանին հատկացած 1 միլիարդ դոլարին, ապա դեսպանը նկատեց, որ հետագա հայացք գգցելով կարող է ասել, որ այդ միջոցները նպատակային են օգտագործվել, ու դրանք նպատակուղղված են եղել այն խնդիրներին, որոնք շատ կարևոր են եղել ՀՀ քաղաքացիների համար:

«Մի բան, որով շատ հպարտանում եմ, որ ՄԶԳ ծրագրերի զգալի մասն իրականացվում է ոչ թե միջազային կազմակերպություների, այլ տեղի կազմակերպությունների միջոցով, դա պայմանավորված է նրանով, որ այս տարիների ընթացքում Հայաստանում ձևավորվել է քաղհասարակությունը, Հայաստանն այդ առումով առաջատարներից մեկն է, դրանով Հայաստանը հպարտանալու տեղ ունի»,-հայտարարեց Ռ. Միլզը:

Միաժամանակ, նա ասաց, որ այստեղ ևս անելիքներ դեռ կան: Դեսպանը բացատրեց, որ իրենց նպատակը երբևէ չի եղել այն, որն  ՄԶԳն Հայաստանում միշտ լինի, նպատակն է եղել, որ այն օգնի ձևավորել կարողություններ, մեխանիզմներ, որոնք թույլ կտան, որ Հայաստանը զբաղվի տարաբնույթ հարցերով:

Նա հավելեց, որ այս տարի Հայաստանին տրվող գումարը մեծանալու է, բայց պետք է նաև գիտակցել, որ այդ գումարը հետո աստիճանաբար նվազելու է, քանի որ սոցիալական խնդիրներն Հայաստանն արդեն պիտի կարողանա ինքնուրույն լուծել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ