26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կայացել է փաստաբանական գրասենյակների ղեկավարների հանդիպումը

2017թ․ հոկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանական գրասենյակների ղեկավարների հետ հանդիպում։

Հանդիպմանը փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացրել է փաստաբանական գրասենյակների ակումբ ստեղծելու, էքսպո ցուցահանդես կազմակերպելու և այլ հարցերը, որոնք քննարկվել են մասնակիցների կողմից:

Ելույթներով հանդես են եկել մասնավորապես փաստաբանական գրասենյակների ղեկավարներ (ներկայացուցիչներ) փաստաբաններ Արմեն Տեր-Տաճատյանը, Թաթուլ Խուդատյանը, Արթուր Դավթյանը, Տարոն Սիմոնյանը, Կարեն Սարդարյանը, Կարեն Աղաջանյանը, Վանիկ Մարգարյանը, Հայկ Էդիսոնի Հարությունյանը, Հայկ Հովհաննիսյանը։

Առաջարկվել է փաստաբանական գրասենյակների ակումբը ստեղծել, որպես ազատ քննարկումների հարթակ, առանց կազմակերպչական հատուկ կառուցվածքի։

Փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարն ընդունելով մասնակիցները որոշել են լրացուցիչ քննարկումներով սահմանել անցկացման ձևաչափը և պայմանները։

Քննարկվել են նաև փաստաբանական գրասենյակների զարգացմանը խոչընդոտող որոշ հարցեր, մասնավորապես դատական ծախսերի մեջ ներառող փաստաբանի վարձատրության ողջամիտ վճարի հարցում դատարանների ոչ միատեսակ և բացասական երևույթը, պետական մարմինների կողմից փաստացի «խորհրդատվական ծառայություններ»  մատուցելու միջոցով իրավական դաշտը խեղաթյուրելու բացասական երևույթը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ