26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Երբ ես նախարար դարձա, տեսա, որ այդ օրենքների կիրառումը խնդիրներ է ստեղծում»

«Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Պաշպտանպության նախարար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ Պաշտպանության ոլորտը վերանայման կարևոր փուլում, է և փոփոխությունները ներկայացվել են երկու օրենքների՝ «Պաշտպանության մասին» և Զինվորական ծառայության մասին» օրենքների հիմքում ընկած կարգավորումներով: Նախարարն ասաց, որ նախագծերը լայն հանրային քննարկումների առարկա են դարձել, և նման վերանայումները երեք հիմանկան նպատակ են հետապնդում՝ նախ համապատասխանեցում սահմանադրական բարեփոխումներին և իրավական կարգավորում ապահովել, երկրորդը կոնսոլիդացումն է: «Տարիների ընթացքում Պաշտպանության ոլորրտում ընդունվել են բազմաթիվ օրենսդրական ակտեր, և երբ ես նախարար դարձա, տեսա, որ հաճախ այդ օրենքների համալիր կիրառումը որոշակի խնդիրներ է ստեղծում, քանի որ նույն խնդրի կարգավորումները տարբեր օրենսդրական ակտերում են կարգավորվում, երբեմն նաև հակադրվելով»,-ասաց նա:

Երրորդ նպատակը ՊՆ որդեգրած նոր քաղաքականությունների՝«Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագերի համար իրավական հիմքի ստեղծումն է: Ըստ այդմ, Սարգսյանը նշեց, որ պետք է փոփոխություն առաջակեին 9 օրենքներում և բոլոր գծերով պատշաճ ներկայացվել են փոփոխությունները, մի մասը ընդունվել է արդեն ԱԺ-ի կողմից, մյուս մասը, այսինքն 9-ից 4-ը, կոնսոլիդացման ձևով համախմբվել են այս երկու օրենքներում: Վիգեն Սարգսյանը բացատրեց, թե որն է այն քաղաքականությունը, որն ընկած է առաջարկվող օրենքի հիմքում: «Առաջինը՝ Զինված ուժերում ծառայությունը դարձնել սոցիալական վերելակ՝ սպայական և շարային կազմի համար, երկրորդը՝ ապահովել զինծառայողների հասարակական ինտեգրումը, երրորդ՝ բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, 4-րդ՝ փոխարինել տարկետումների զգալի մասը արտոնություններով և 5-րդը՝ ամրապնդել հասարակության վստահությունը ԶՈւ-ի նկատմամբ:

Իհարկե, այս բոլորը համախմբվում է մեկ գլխավոր նպատակի՝ բարձրացնել մեր ԶՈւ-ի մարտունակությունը և երկրի պաշտպանությունը»,-ասաց նա: Նախարարն ընգդծեց նաև, որ օրենքի փոփոխությամբ հիմնական հասկացություների հստակեցում ու համապատասխանեցում է լինելու Սահմանադրությանը, սոցիալական քաղաքականության ճկունության ամրապնդումը նաև ժամկետային ծառայության խնդիրների հստակեցում է  կատարվելու՝ համապատասխան լուծումների ենթատեքստում: Փոփոխությունները նաև միտված են լինելու ծառայությունից խուսափողների համար պատիժները խստացնելուն,  նաև ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման համար իրավական հիմք են ենթադրում, ինչպես նաև սպայական մասնագիտության գրավչություն:

Ապա Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ ներկայացրեց «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը:  Նա նշեց, որ այս ծրագրերը նկատակ ունեն ամրապնդել բանակ-հասարակությւոն կապը, մատնանշել ու ախտորոշել հասարակության մեջ եղած խնդիրները հենց ծառայության ժամանակ, ոչ թե ծառայությունն ավարտելուց հետո, բացի այդ բարձրացնել սպաների պրոֆեսիոնալիզմը: ««Ես եմ» ծրագրով, ես ակնկալում եմ, որ հնարավոր է, որ ծրագրի գործունեության մեջ դնելուց արդեն երեք տարի հետո առաջնագծում ունենանք միմիայն այս ծրագրով զորակոչվածներ, որը լիովին կփոխի նաև առաջնագծի պատկերը»,-բացատրեց Վիգեն Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ