26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը կարող է օգտագործել ռուսական հնարավորությունները

Հայաստանի պետական իշխանությունը, այնուամենայնիվ, դեռ չի կողմնորոշվել, թե ինքն աշխարհաքաղաքական որ բևեռում է իրեն պատկերացնում կամ իրեն որ բևեռում են ուզում տեսնել: Արթուր Բաղդասարյանը գտնվում է Շվեյցարիայում, որտեղ այդ երկրի պաշտոնյաների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

Անվտանգության խորհրդի քարտուղարը Եվրոպայի սրտում քննարկում է ՀՀ համար թե տնտեսական, թե անվտանգության և թե քաղաքական մեծ նշանակություն ունեցող հարց, արդեն լուրջ քաղաքական քայլ է, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքական լուրջ հետևանքների հանգեցնող քայլ: Շվեյցարիան նաև իր մեջ ունի սիմվոլիզմի որոշ տարրեր. հենց այդ երկրում ստորագրվեցին հայտնի հայ-թուրքական արձանագրությունները, և հիմա պատմա-քաղաքական դիալեկտիկան կրկնվում է:

Այսպիսով, այդ էկզոտիկ երկիրը կարող է ընկալվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի մեկնակետ: Հայ-Թուրքական սահմանի բացումով Եվրոպան ձգտելու է գայթակղել Հայաստանին աշխարհի ամենամեծ իր տնտեսությամբ, ինչպես նաև՝ խոչընդոտել վերջինիս մասնակցությունը ռուսական գեոտնտեսական ծրագրերին:

Այս քայլն ամենից շատ կարող է դուր չգալ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, ով այս տարվա հունիսի վերջերին գտնվում էր Երևանում, և իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել էին խորացնել անվտանգության ոլորտում երկու երկրների հարաբերությունները, ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունը և այլն:

Փաստորեն, ստացվում է, որ, մի կողմից, Արթուր Բաղդասարյանն անվտանգության հավելյալ երաշխիքներ է ստանում ՌԴ-ից, մյուս կողմից՝ դրա ակնկալիքները փնտրում Եվրոպայում: Ստեղծված իրավիճակից, հնարավոր է՝ օգտվեն ներքաղաքական ուժերը, հատկապես՝ ԲՀԿ-ն, որի նախագահ Գագիկ Ծառուկյանի ու ՕԵԿ նախագահի հարաբերությունները լարված են, նույնիսկ՝ կոնֆլիկտային: Իսկ ԲՀԿ-ն, օգտագործելով սեփական ռուսական հնարավորությունները, կարող է վերջինիս դիրքերը թուլացնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ