26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել Բաբայանի անունը չկա. «Իգլա»-ի գործ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 9-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը:

Դատավոր Արշակ Վարդանյանը նշեց, որ այսօրվա դատական նիստին քննվելու են փողերի լվացման գործով ամբաստանյալները:

Ամբաստանյալ ժորա Զաքարյանը դատարանին խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:

Ժորա Զաքարյանը իր ցուցմունքում նշել է, որ իր համագյուղացի Անդրանիկ Քոչարյանը, ում հետ ինքը աշխատել է Բուժականի դպրոցում տվել է  իրեն 20 եվրոյանոց  թղթադրամ և հարցրել, թե հնարավոր է դա մաքրել:

«Ես թղթադրամը մաքրեցի եղունգների մաքրման հեղուկով: Հետո Անդրանիկը մեկ անգամ էլ ինձ տվեց 20 և 50 եվրոյանոց թղթադրամներ, որը նրա խոսքով՝ եղբայրը՝ Կարենն էր իրեն տվել:Ես ասել եմ, որ կարող եմ մաքրել, նյութերը պետք է գնեի Մալաթիայի տոնավավաճառից, մարտկոց վաճառողների մոտից: Մաքրման նյութերը գնելու համար Անդրանիկից վերցրել եմ 20 հազար դրամ: Երբեք չեմ լսել, որ այդ թղթադրամների հետ կապ ունենա Սամվել Բաբայանը»:

Անդրանիկ Քոչարյանը նույնպես խնդրեց հաշվի առնել իր նախաքննական ցուցմունքները: Քոչարյանը իր ցուցմունքում նշում է, որ թղթադրամները իրեն տվել է եղբայրը՝ Կարենը, սակայն ինքը չի հետաքրքրվել թե եղբոր մոտ որտեղից են հայտնվել այդ թղթադրամները:

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ