26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամուլսարի ոսկու հանքն այս պահին չի շահագործվում

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նիստի ժամանակ հետաքրքրվեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից, թե այս պահին Ամուլսարի ոսկու հանքը Լիդիան Արմենիայի կողմից շահագործվում է, թե ոչ:

Նախարարն ասաց, որ հանքը չի շահագործվում այս պահին, աշխատանքներ են գնում կառուցման: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե մոնիթորինգի ենթարկվում է, թե ոչ, ապա նախարարը շեշտեց, որ կառուցպատման աշխատանքների մասով է, որ դիտարկումներ անցկացվում են: 

«Հասարակության մոտ տպավորություն է, թե ընդդիմացողները պահանջում են դադարեցում, բայց իրենք ոչ թե դեմ են շահագործմանը, այլ այն ռիսկերը, որ լրացուցիչ կարիք կա ձևավորելու, դրանք արվեն»,-բացատրեց նախարարը:

Նա նաև հայտնեց, որ քիմիական / էկոլոգիական ինժեներ Հարութ Բրոնոզյանը միջազգային այլ փորձագետների եզրակացություն էր խնդրել, նրանք տվել են դա, հանդիպում է եղել, ու քննարկել են նոր փաստաթղթերի լույսի ներքո:  Առաջարկ է արվել, որ ջանքեր գործադրելու կարիք կա: «Երկու կողմից էլ հրավիրել ենք քննարկման, որպեսզի նաև այն հավելյալ քայլերն իրականացվեն»,-եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ