26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ցմահ դատապարտյալին փորձում են «կոտրել»

Սեպտեմբերի 27-ին Արմավիրի Առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է  23 տարի պատիժ կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանի դատը` կապված վաղաժամկետ ազատման հարցի հետ։

Դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել դատավոր Արթուր Ադամյանին՝ նշելով , որ նա չի կարող անաչառ քննել իր դիմումը ։ Սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատական նիստը հետաձգվել է։

Հաջորդ դատական նիստին կմասնակցի նաև վաղաժամկետ ազատման խմբի ղեկավարը, որը կհիմնավորի ներկայացված եզրակացությունները:

Նշենք, որ Ստեփան Գրիգորյանն՝ իր պայմանական ազատումը հետաձգելու կամ մերժելու մասին, արդեն երրորդ դիմումն է վիճարկում դատարաններում:

Նշենք, որ ՔԿՀ-ը ղեկավարությունը դրական բնութագիր է տվել 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարյալ Ստեփան Գրիգորյանին:

Ցմահ դատամարտյալի հետ Henaran.am-ի հարցազրույցը կարդացեք այստեղ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ