26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Աշխատանքի անցնում է նա, ով ուսուցչին 3000-ից 5000 մանեթ տալիս ա»

Երեկ մի հոդված կարդացի: Մանկապարտեզի տնօրենին գործից ազատել են նախօրոք չհաշվառված երեխայի ընդունելու համար: Հա ի՞նչ, ի՞նչ վատ բան ա արել: Վատ բան չէր լինի, եթե նմանատիպ հիմնական դեպքերում ստավկան 100$ չլիներ: Մնգոներից գանք դպրոցներ.
Հաճախ են հայտարարություններ լինում պետական դպրոցներում ուսուցչի թափուր աշխատատեղերի համար: Ու դեպքեր են լինում, երբ աշխատանքի անցնում է նա, ով ուսուցչին 3000 ից 5000 մանեթ տալիս ա: Լավ հլը հարցի զզվելի մասը թողնենք մի կողմ: Էդ ուսուցիչը ամսական 80-100 հազար դրամ աշխատավարձ ստանալով, էդ փողը ե՞րբ ա հետ բերելու: 
Դպրոցում կոռուպցիան կարելի ա վերացնել ամեն հայտարարված մրցույթի ժամանակ հետևողական լինելով: Տենդերների ժամանակ հետևողական լինելով: Ու էս բանը, հիմնականում, ամենափախած դպրոցներում ա տեղի ունենում:
Էս երևույթը ի ուրախություն մեզ, համատարած չի: Վստահաբար կան լիքը պարկեշտ ու գործին նվիրված տնօրեններ, որոնց անցած ուղին իրենց համար ավելի թանկ է, քան էդ 3000 ից 5000 մանեթը:

 

Աղասի Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ