26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Տղաս բանակից զանգեց, թե ուշաթափվել եմ»/տեսանյութ/

Զինծառայողը զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: ՄԻՊ աշխատակազմից տեղեկանում են , որ Ալինա Ավդալյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ տեղեկացրել, որ իր որդին առողջական խնդիրներով զորակոչվել է բանակ: 

«Փետրվարի 14-ին տղաս ծառայության գնաց, էնտեղ խնդիրներ է ունեցել, պառկացրել են, բուժումներ են արել եւ դուրս գրել բուժկետից: Տղաս զանգեց, թե ուշաթափվել եմ, ոսկորներս ցավում ա, ինձ լավ չեմ զգում ու նորից բուժկետ են տարել»,-պատմել է կինը:

Նա դիմել է ՄԻՊ եւ ՄԻՊ-ի աջակցությամբ կազմակերպվել է զինծառայողի հետագա բուժզննումն ու բուժումը, քննարկումների արդյունքում ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ  զինծառայողը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ