02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Խնդրենք Տիրոջից պահապան հրեշտակ մեր անձերի համար

Խնդրենք Տիրոջից առաջիկա գիշերը խաղաղությամբ անցկացնել. Շնորհի՛ր, Տե՛ր.
Խնդրենք Տիրոջից պահապան հրեշտակ մեր անձերի համար.
Շնորհի՛ր, Տե՛ր.

Խորհենք այս մասին քնելուց առաջ: Մի քնեք առանց խորհելու…
Վախենանք ապրելո՞ւց, թե՞ մահից…

Ապրել որպես քրիստոնյա` առանց մկրտության: Վայելել Աստծո ստեղծածը` առանց հաշվի առնելու Ստեղծողին:

Կոչվել Սուրբ Հոգու տաճար` մաքուր չպահելով տաճարը: Անարգել Աստծո պատկերը ունեցող մեկին, բայց սիրել Աստծուն:

Աստծուց տրված իշխանությունը գործածել ժողովրդին հալածելու համար: Աստծո տված շնորհ` հարստությունը պաշտել Աստծու փոխարեն:

Ապրել մարդկային օրենքներով, բայց ակնկալել Աստծո ողորմությունը: Անտեսել Տերունական օրը` կիրակին,Պատարագը, ծուլության պատճառով:

Անտեսել Ավետարանական ճշմարտությունները, առաջնորդվել ու իմաստասիրել մարդկային տրամաբանությամբ: Մոռանալ հոգևոր պարտականության մասին, մարմնավորի պատճառով:

Այս և նման այլ բաների համար կարելի է վախենալ, թե չէ մահը սրանց տրամաբանական ավարտն է իր տրամաբանական վարձատրությամբ:

Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ…

Մեր զգայարանները դուռ են մեր մարմնի համար: 
Ինչպես որ դուռը բաց է բարեկամի և սիրելիի համար, և փակ է գողի ու ավազակի համար, այնպես էլ պետք է լինեն մեր զգայարանները` բաց` առաքինությունների և փակ` մեղքերի համար:  Քանի բաց է Աստծո ողորմության դուռը, ներս մտնենք, չլինի թե փակվի ու մենք մնանք դրսում և լսենք ձայնը, թե` չեմ ճանաչում…

Խաղաղ գիշեր բոլորիս, բարի առավոտի ակնկալիքով:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ