26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քննիչն ուղորդել է. ուշագրավ հայտարարություն «Իգլա»-ի գործով դատի ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 23-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը:

Գործով վկա Աշոտ Շուշանյանը ուշագրավ հայտարարություն է արել։ Վկան  դատարանում պնդել է, որ քննիչը ուղղորդել է իրեն քննության ժամանակ։ Նա պնդել է, որ չի ցանկացել «հրթիռ» բառը նշել իր տված ցուցմունքում, սակայն քննիչը համոզել է, որ դա գրական բառ է եւ որեւէ նշանակություն չունի, ինչից հետո դա նշվել է ցուցմունքում։

Վկա Շուշանյանը եղել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի Էջմիածինի տարածքային կառույցի ղեկավարը։ Վերջինս հարցաքննության ժամանակ պնդել է, որ ճանաչել է միայն ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին, իսկ Սամվել Բաբայանի հետ հանդիպել է ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Սուսաննայի միջոցով։

Սանասար Գաբրիելյանը եւ Աշոտ Շուշանյանը ընկերներ են եւ Սեւանի ճանապարհին էլ միասին են եղել, որ ոստիկանները բերման են ենթարկել Սանասար Գաբրիելյանին։ Վկան պնդել է, որ քննիչը իրեն չի տեղեկացրել պաշտպան ունենալու մասին եւ բացի այդ՝ քննությունը տեղի է ունեցել գրեթե ողջ օրը, մինչդեռ քննիչը կարճ ժամանակահատված է նշել արձանագրության մեջ։

Երբ դատավորը ցուցմունքը ցույց է տվել, վկան պնդել է, որ որոշ էջերում արձանագրվածը իր ձեռագրով չէ, թեեւ դրանց ներքո իր ստորագրությունն է։ Վկան պնդել է՝ ոչնչից տեղյակ չի եղել, մեկ անգամ հանդիպել է Սամվել Բաբայանին, որը պահանջել է «պլանշետից ջնջել ինչ-որ բան», ինքն էլ, քանի որ չի իմացել՝ ինչի մասին է խոսքը, հեռացել է եւ ոչինչ չի արել։ Ինչ վերաբերում է նախաքննական ցուցմունքին, նա քանիցս պնդել է, որ սուր գլխացավեր ուներ, քաղցած էր եւ որպեսզի ամեն ինչ արագ ընթանար քննիչի թելադրանքով է գրել մի մասը։

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ