26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նյարդային արձագանք էր․ քաղաքագետը՝ Ալիեւի ելույթից

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ելույթներին  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում։ Քաղաքագետը նշեց, որ ակնհայտ է, որ երկու կողմերը շատ հակադիր դիրքորոշումներ ունեն և դրանք արտահայտելու առիթը բաց չեն թողնում:

«Անկախ այն հիմնական ուղերձներից, որոնք հնչում էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթներում, միակ փաստն այն է, որ երկու կողմերը շատ հակադիր դիրքորոշումներ ունեն և առիթը բաց չեն թողնում այդ դիրքորոշումները ցուցադրելու համար։ Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում առանց դիվանագիտական չակերտների էր խոսում: Նա պարզ ասաց, որ Արցախն ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր է, չի կարող ունենալ: Խոսվում էր  մինիմալ զիջումների մասին: Շատ խիստ էին մոտեցումները, և դա տրամաբանվում և հիմնավորվում էր այն փաստով, որ Ադրբեջանը տարիներ շարունակ իրականացրել է հայատյացության քաղաքականություն, և որպես նպատակ՝ ունեցել է հայության բնաջնջումը: Նախագահը և՛ պատմական ակնարկ արեց դրա վերաբերյալ, և՛ նաև խոսեց անցյալ տարվա ապրիլյան զարգացումներում Ադրբեջանի զինվորականների վայրագությունների մասին։ Ուստի, ելույթից ելնելով, կարելի է հասկանալ, որ այստեղ պայմանավորվելու բան էլ չկա։»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Ինչ վերաբերում է Ալիևի ելույթին, ապա, քաղաքագետի կարծիքով, այն ընդամենը նյարդային արձագանք էր ՀՀ նախագահի ելույթին: «Նրա քաղաքական օրակարգը Սերժ Սարգսյանի ելույթին հակադարձելն էր: Իհարկե, երբ վերջանում են փաստարկները, մնում է միայն այդպիսի նյարդային արձագանք տալ»,- ասաց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ