26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պապս մտերիմ էր Վազգեն Սարգսյանի հետ. նոր մանրամասներ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստում հրապարակվեցին նաև այս գործի անջատված մասով դատապարտյալ Ստեփան Չիլինգարյանի ցուցմունքները:

Չիլինգարյանը հայտնեց, որ պատահաբար գտել է 1996 թվականին մահացած մահացած պապի՝ Ստեփանի զենքերը. «Զենքերը գտել եմ այն բնակարանում, որտեղ բնակվում եմ: Պապս` Գյումրի քաղաքում հայտնի մարդ է եղել և մտերիմ է եղել Վազգեն Սարգսյանի հետ: Այդ պատճառով էլ իմ ծանոթ Անուշավան Ավետիսյանը  հետաքրքրվեց, թե  պապիցս զենք չի մնացել և առաջարկեց գնել: Ես հիվանդ հայր ունեմ և ինքս տառապում եմ շաքարային դիաբետով ու վերջին տարիներին բավականին լուրջ պարտքեր էի կուտակել: Սկզբում վաճառեցի 2 ինքնաձիգ՝2 400 դոլարով: Ես այդ գումարով կարողացա փակել վարկերս և պարտքերս: Ավելի ուշ ևս 2 երկու ինքնաձիգ է գնել Անուշավանը: Ես նրան խնդրեցի, որ մառանա այս գործարքի մասին: Ասացի, որ ծանր վիճակից ելնելով եմ այդ զենքերը վաճառել:Անուշավանը խոստացավ ամեն բան մոռանալ: Հետո էլի հանդիպել եմ Անուշավանին, սակայն նա այլևս երբեք զենքի մասին չի խոսել: ԱրթՎարդանյանին չեմ ճանաչել: «Զինված խմբի» մասին իմացել եմ հեռուստացույցից: Անուշավանի ձերբակալության մասին լսել եմ, բայց չեմ կարծել որ զենքի համար է, այլապես ավելի շուտ կդիմեյի ոստիկանությանը»,-ասաց Ամբաստանյալ Չիլինգարյանը:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ