26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանցիները չեն որոշելու, Սերժ Սարգսյանը չի որոշելու. Ա. Մանուկյան

ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը գտնում է, որ այսօր խոսում են փողոցների անվանափոխության, հրավառության ժամային սահմանափակման մասին, այսինքն՝ խորհրդարանը չի արծարծում հիմնական խնդիրները: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Խոսելով  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողվին ժամանակ արված հայտարությանը՝ նա նշեց. «Զարմանում եմ, ասում է՝ այդ տարածքները պետք է վերադարձվեն, որպեսզի հանգուցալուծումը չձախողվի: Այսինքն՝ ինքն ասում է, որ խնդրի լուծման համար է, որ պետք է տարածքները հանձնվեն: Ինքը տարածքները հանձնելու մասին ասում է ոչ թե որպես հարցի լուծում, դրա փոխարեն ինչ ենք ստանում, այլ խնդրի հանգուցալուծումը չվտանգելու համար: Եվրոպացիների խոսնակ է ինքն աշխատում, եռանախագահների ասածն է ասում: Սակայն ո՞րն է ՀՀ-ի շահը»,- ասաց նա: 

Նախկին պատգամավորն անդրադարձավ նաև 2018 թվականի վարչապետի ընտրությանը և նկատեց, որ վարչապետը չի ընտրվելու ՀՀ-ում.«Հայաստանցիները չեն որոշելու, խորհրդարանը չի որոշելու, Սերժ Սարգսանը չի որոշելու: Սերժ Սարգսյանի բոլոր գործողությունները միտված էին վարչապետ դառնալուն, մենք սրա համար էինք «Այո»-ի,«Ոչ»-ի ժամանակ հայտարարում, որ դեմ լինենք, սակայն ընդդիմադիր խաղացողները մեր ասածները կեղծ օրակարգ էին համարում: Սակայն ՀՀ-ն այսօր այնքան թույլ է, որ ինքը չէ իր գլխի տերն, իսկ այս հարցը կարող է լուծվել , օրինակ՝ Կորեայում, Ղարաբաղի հարցի հետ, հիմա եռանախագահությունն ակտիվացել է, կարծում ՝ կապված է նաև սրա հետ»: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ