26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախագահի հայտարարությունը ուշացած էր, բայց շատ ճիշտ․ Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը ուշացած էր, բայց շատ ճիշտ :

Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները մինչև 2018-ի գարուն հայտարարելու է առ ոչինչ:

«Վստահ եմ, որ ՀՀ նախագահն էլ չի հավատում, որ որևէ դրական տեղաշարժ է լինելու այդ առումով, ուրեմն Հայաստանն իր ստորագրությունը հետ կվերցնի: Մենք սպասում ենք այդ օրվան: Դա շատ ճիշտ որոշում էր»,- ասաց Մանոյանը:

Հարցին՝ որպես կոալիցիոն գործընկեր՝ ՀՅԴ-ն տեղեկացված էր, որ երկրի ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից այսպիսի շեշտադրումներով է խոսելու հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ Կիրո Մանոյանն առանց մանրամասներ մատնանշելու ընդգծեց՝ ՀՀ նախագահը վաղուց էր ասել, որ այսպես է լինելու:

«Արձանագրությունների մասով դրական տեղաշարժ չեմ կարծում լինի: Չի բացառվում, որ Թուրքիան կեղծ բաներ անի, որ իբր կարող է վավերացնել արձանագրություններից մեկը, բայց դա Հայաստանի կողմից կարծում եմ չի ընդունվի: Թուրքիայի դրած նախապայմանը լուրջ է, իրենց տեսակետից լուրջ է: Իրենց համար հիմնական խնդիրն Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելն է, իսկ եթե ճնշումը չի աշխատում, չեմ կարծում՝ իրենք չեն շտապի արձանագրությունները վավերացնել»,- ամփոփեց Կիրո Մանոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ