26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մի կասկածեք՝ դա կլինի Թուրքիայի վերջի սկիզբը. Արման Նավասարդյան

«Սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդերը հայտարարել են անկախության հանրաքվե, այստեղ անկախություն բառը մի փոքր վերապահումով կասեի, որովհետև այդ տարածաշրջանն արդեն անկախ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:  

Նա նշեց, որ բոլոր մեծ տերությունները, որ առնչվում են քրդերի հետ, դեմ են այս հանրաքվեին, այդ թվում Թուրքիան, Իրանը, Սիրիան: Հետաքրքիրն այն է, որ ինչու են այս բոլոր պետությունները դեմ, բոլորն էլ մտավախություն ունեն, որ սա դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ, կարող է ունենալ շարունակական ռեակցիա: Ամենամեծ մտավախությունն ունի Թուրքիան, առաջինը, որպեսզի նման երևույթ տեղի չունենա Թուրքիայում: Դա կլինի Թուրքիայի վերջի սկիզբը, միանշանակ, կարող եք չկասկածել դրանում»,-կարծում է նա:

Վերջինս հավելեց, որ Ռուսաստանն էլ քրդերի նկատմամբ միշտ հատուկ վերաբերմունք է ունեցել: Ինչ վերաբերում է հայերին, Արման Նավասարդյանն ընդգծեց. «Բարզանիի քրդերը շատ են ուզում, որ հայերը ճանաչեն, մասնակցեն, ասում են, որ հայերենը կմնա որպես պաշտոնական լեզու, և ըստ երևույթին լավ կլինի, բայց մեր դիվանագիտությունը պետք է որոշակի աշխատանք տանի հետագա խնդիրների լուծման և զարգացման համար, Իրաքը մեզնից հեռու է, վտանգ չի ներկայանում, բայց եթե դա լինի Թուրքիայում, արդեն վտանգ է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ