26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

45-ամյա տղամարդը հրացանով կրակել է իր որովայնին

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկացրել են, որ «որովայնի կողմնային պատի հրազենային վնասվածք՝ ձախից, չթափանցող որովայնի խոռոչ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հրազենային վիրավորում ստացած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Գագիկ Վարդանյանն է, ով նույն օրը, ժամը 16։20-ի սահմաններում իր տան ննջասենյակում ինքնասպանություն գործելու նպատակով որսորդական հրացանից կրակել է իր որովայնին։

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։

Կայքի տեղեկություններով՝ դեպքից առաջ Գ. Վարդանյանը իրենց գյուղի գերեզմանոցում տեղադրելիս է եղել եղբոր քարը, որից հետո վերադարձել են տուն, հաց են կերել, իսկ հետո նա մտել է ննջասենյակ եւ իր անունով գրանցված «ՄՌ-153» տիպի հրացանով ինքնասպանության փորձ է կատարել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ