23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տեր-Պետրոսյանն ասաց, որ ոչինչ չգիտի, իսկ եթե չգիտի, ավելի վատ» (տեսանյութ)

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնը ՀՀ անկախության 26-ամյակին ընդառաջ իրականացնում է «Սերունդների բանախոսություն ՀՀ արտաքին քաղաքականության շուրջ» խորագրով ինտերակտիվ բանախոսություն:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն իր բանախոսության մեջ անդրադարձավ անակությունից ի վեր մեր վարած արտաքին քաղաքականությանը:

«Կան խնդիրներ, որոնց մինչև այսօր դժվարանում եմ կոնկրետ պատասխանել, թե ինչու սա այսպես եղավ, ինչու այնպես չեղավ: Նախքան խորհրդարանական միության փլուզումը, կարծես թե, այն տպավորությունն էր, որ Հայաստանն, ինչպես նաև Վրաստանը պիտի լինեն Արևմուտքի կողքին: Նախքան դեպքերը, որ սկսվեցին, Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց Ֆրանսիա»,-պատմեց Նավասարդյանը: Ըստ նրա՝ դրանից հետո կատարվեցին իրադարձությունները, որոնք պատճառ դարձան, որ ՀՀ-ը որպես գործընկեր ընտրի ՌԴ-ին:

Արման Նավասարդյանը նաև ներկաներին պատմեց, որ Շուշիի ազատագրման օրը ինքը, որպես ԱԳ փոխնախարար, գտնվում էր Թեհրանում նախագահ Տեր-Պետրոսյանի հետ:

«Տեր-Պետրոսյանն ասաց, որ ոչինչ չգիտի, իսկ եթե չգիտի, ավելի վատ»:

 Այս տարիների մեր մենամեծ սայթաքումն այն էր, նրա կարծիքով, որ  ղարաբաղյան կողմը բանակացային գործընթացից դուրս մնաց:

Բանախոսությունն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ