26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Գերեզմանում քար եմ տաշում, որ երեխուս գերեզմանը մի կերպ ծածկեմ ».ազատամարտիկի կին

«Ծայրահեղ ծանր վիճակում ենք ու լրիվ անհույս: Կյանքի գնով ուզում եմ մեծացնել միակ դստերս: Որդուս մահից հետո մեր վիճակը սարսափելի է»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Միքայելյանի կինը՝ Գյուլիզար Հովակիմյանը:

Հովակիմյանի խոսքով` ընտրություններից առաջ դիմել է պաշտպանության նախարարին, վերջինս խոստացել է օգնել, բայց այլևս որևէ արձագանք չի եղել:

 «25 ամյա որդուս մի կերպ թաղեցինք ու հիմա ավելի սարսափելի վիճակում ենք, քան առաջ: Դեմս` Սփխեչ է  ու երեխուս հոգու համար մի բան չեմ կարող անել: Երեխուցս հետո, նստում եմ գերեզմանում ու քար եմ տաշում, որ երեխուս գերեզմանը մի կերպ ծածկեմ, կենդանիները մոտ չգան»,-ասաց հուսահատ մայրը:

Գյուլիզար Հովակիմյանը հայտնեց, որ որդու մահը  երկարատև սթրեսի արդյունքում է եղել. «Չդիմացավ ու ինսուլտ խփեց: Խեղճ երեխես էլ պատերազմի զոհ է: Հիվանդ հոր արածներին չէր դիմանում»:

«Սամվելը հիմա թթվածնի սարքով է ապրում, որի հարցն էլ չենք կարողանում լուծել:Մեջը օդ ենք փչում, ուրիշ ճար չունենք: Սամվելի կռիվ  գնաց, որ հայ ժողովուրդը ապրի, իսկ իր ա ընտանիքը կործանվի»,-ասաց Գյուլիզար Հովակիմյանը:

Նշենք, որ Գյուլիզար Հովակիմյանը ունի անչափահաս դուստր, որը հագուստի ու սննդի կարիք ունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ