26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 18 հազար աշակերտ»

Նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո  կրթության ոլորտի մասնագետներն ահազանգեցին՝ հայաստանյան բուհերում դիմորդների թիվը կտրուկ նվազել է։  Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի՝ դրա հիմնական պատճառն այն էր, որ այս տարի ունենք 12-րդ դասարաններ։  Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Բանախոսի հավաստիացմամբ՝  նմանատիպ իրավիճակ է լինելու նաև հաջորդ տարի։

«Դիմորդների թվի անկման մյուս պատճառն այն է, որ այսօր ՀՀ-ում բացվել են միջազգային դպրոցներ, որոնց միջոցով հետագայում հայ երիտասարդները կարող են մեկնել արտերկիր, սովորել արտասահմանյան բուհերում։ Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 18 հազար աշակերտ։ Բնական է՝ այս փաստը ևս անդրադարձել է մեր դիմորդների թվի վրա։ Բացի այդ՝ Ամերիկյան համալսարանն արդեն բակալավրիատ ունի․ դա էլ է պատճառ դառնում, որ մեր բուհերի դիմորդների թիվը որոշակիորեն նվազի։

Դիմորդների թվի սակավությունը զգում են նաև դասախոսները։ Ես դասախոս եմ և զգում եմ, որ իմ ծանրաբեռնվածությունը ԵՊՀ-ում պակասել է․ նույնը կլինի նաև հաջորդ տարի, ավելին՝ ոմանք առաջիկայում բուհերում ուղղակի կորցնելու են իրենց աշխատանքը», – նշեց Սերոբ Խաչատրյանը։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան Լեզվաբահասարակագիտական համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար և կրթության կառավարման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին շեշտեց՝ այս տարի վերոնշյալ բուհը դիմորդների ընդունման հետ կապված՝ կատարել է իր առջև դրված պլանի 70 տոկոսը։ Վերջինս ընդգծեց՝ հայաստանյան բուհերը պետք է աշխատեն ուսանողին տալ այնպիսի կրթություն, որը կունենա մրցունակ որակ, ինչի շնորհիվ հետագայում բուհի շրջանավարտը կկարողանա վստահ մտնել աշխատաշուկա և աշխատանք գտնել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ