19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ է նշանակում ամեն ժամ աղոթելը

«Արթո՛ւն կացեք, որովհետեւ չգիտեք, թե երբ կգա ձեր Տերը` երեկոյա՞ն, գիշե՞րը, հավախոսի՞ն, թե՞ առավոտյան, որովհետեւ այն ժամին, երբ չեք սպասում, կգա մարդու Որդին» [Մատթ. ԻԴ 42, 44]:

Ամեն ժամ աղոթելը նշանակում է աղոթել, մինչ Տերը նստած է ողորմության աթոռին. ըստ առաքյալի. «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը» [Բ Կոր. Զ 2]: Ամեն ժամ աղոթել նշանակում է ամբո՛ղջ սրտով աղոթել առ Աստված արքայությա՛ն եւ ո՛չ մարմնավոր բաների համար: Եվ քանի որ մեր Տեր Աստված ողորմած ու գթառատ է, ուստիեւ չպետք է երկարեցնել աղոթքները` մտածելով, թե Աստված մեզնից հեռու է, մոտենա, կամ թե` չգիտի մեր սրտերը, անգութ է, գթա:

Եթե սուրբ սրտով ու ջերմ սրտով երկար աղոթենք Աստծուն, մեծ վարձ կստանանք, ինչպես որ Ինքը` Քրիստոս, մեզ գործով սովորեցրեց` ամբողջ գիշերն անցկացնելով Աստծուն աղոթելով:

Եթե ոչ գիտուն մեկը սուրբ սրտով ու հավատով աղոթում է կամ լսում քահանայի աղոթքը, այդպիսի աղոթքն անօգուտ չէ: Ինչպես երբ թանկարժեք քար է ընկնում մի գյուղացու ձեռքը, որ չգիտի դրա արժեքը եւ տալիս է իշխանին, որ դրա արժեքը գիտի. որքան այն արժե իշխանի ձեռքում, նույնքան էլ արժե գյուղացու ձեռքում, թեեւ նա դրա արժեքը չգիտի: Այդպես էլ սուրբ սրտից բխող աղոթքը իմաստունի բերանում, որ հասկանում է, եւ գյուղացու բերանում, որ չի հասկանում, ընդունելի է, եւ նրանք միապես են վարձք ստանում:Եվ Ինքը` Քրիստոս, նրանց սրտում եւ հոգում կծագեցնի Իր փառքի ճառագայթը, կլուսավորի եւ կկատարի նրանց խնդրվածքները:Ամեն

Խաչիկ Խլղաթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ