26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սպիտակցի Հայկոն նոր բում է խոստանում /տեսանյութ/

Մի քանի ամիս առաջ համացանցը ցնցեց Սպիտակցի  Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա»    երգը, որը կարճ ժամանակում  համացանցային հիթ  դարձավ: Այդ երգը youtube.com-ում  ապշեցուցիչ արդյունքներ գրանցեց՝ կարճ ժամանակահատվածում միլիոնավոր դիտումներ ունենալով։ Ընդգծենք՝ այս պահին «Մի գնա»  -ն      90,625,971 դիտում ունի:   Այս երգն   իր դիտումների թվով գերազանցում է  համաշխարհային մեգա-աստղերի բազմաթիվ ստեղծագործությունների։ 

Ամիսներ առաջ անդրադարձել էինք  վերոնշյալ երգին  և այն փաստին, որ այս երգը սիրվել էր ոչ միայն մեր երկրում, այլև արտասահմանում՝ հատկապես հարևան Ադրբեջանում ու Թուրքիայում։   Վերջին ամիսներին համացանցում հայտնվեց Սպիտակցի Հայկոյի և DJ Դավոյի նոր երգը՝   «Նազանի»-ն։ 
Այս պահին այս երգը   youtube.com-ում  ունի 2,306,920  դիտում։  Իսկ օգոստոս ամսին    youtube.com-ում  հայտնվեց այս  երգի   տեսահոլովակը։  

Համացանցում արդեն հայտնվել են այս երգի քավեր տարբերակները։
Այս արդյունքներին նայելով՝ կարելի է    եզրակացնել՝  չի բացառվում, որ  «Նազանի»-ն  կարող է գրանցել  ճիշտ  այնպիսի արդյունքեր, ինչպես   «Մի գնա» -ն, այնպես  որ,  «Նազանի»-ն նոր բում է խոստանում։

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ