26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բասկետբոլիստներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունը վաղվա նիստում որոշում է կայացնելու մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ: Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հուլիսի 22-ի № ՆՀ-518-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ Րյան Ջամար Բոաթրայթին, Ալին Ֆուլլեր Հեսսին, Կրիս Քայլ Յանկուին, Էնդրյու Մրֆի Չրաբասցին, Լուկաս Ջեյմս Ֆիշերին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին և Արկադի Սուրենի Մկրտիչյանին, որոնք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում:

Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ վերը նշված մարզիկներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ