26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Դանիայի ընտրանուց

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն անցկացրեց E խմբի 8-րդ տուրի հանդիպումը՝ կրելով 6-րդ պարտությունը: Դանիան մեր հարկի տակ հաղթեց 4:1 հաշվով:

6-րդ րոպեին Ռուսլան Կորյանը հիասքանչ գոլ խփեց Շմեյխելի դարպասը: Բայց 11 րոպե անց Թոմաս Դիլեյնին խփեց պատասխան գոլը: 

Նշենք, որ ընդհանուր առմամբ խաղն անցավ հյուրերի առավելությամբ: Նրանք վերահսկում էին գնդակի տեղաշարժը և դա անում էին բավականին վստահ:

29-րդ րոպեին զգացվեց Էրիկսենի գերբարձր կարգը: Տուգանայինից շքեղ հարված և գոլ՝ 1:2: Ավելացված ժամանակում էլ Դիլեյնի հեթ-տրիկ՝ 1:4:

Հայ ֆուտբոլիստները երկորդ խաղակեսում փորձում էին ավելի շատ գրոհել, բայց սրությունը պակասում էր, իսկ հուսահատությունը՝ ավելի նկատվում:

Խաղավերջից 8 րոպե առաջ էլ Դելայնին հանեց հաղթողին առնչվող բոլոր հարցերը՝ դուբլ ձևակերպելով:

Հայաստանի հավաքականը կրում է 2-րդ անընդմեջ պարտությունը՝ 6 միավորով գտնվելով նախավերջին հորիզոնականում: Դանիացիները վաստակում են 16 միավոր՝ հավասարվելով Լեհաստանի հավաքականին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:Հանդիպման ընթացքում հանդիսականները նաև ամոթ էին վանկարկում, իսկ ոմանք էլ շուտ լքեցին տրիբունաները: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ