26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնի են ՀՀ Նախագահի մրցանակին արժանացած հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի արդյունքները և տեղի է ունեցել հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում: Հաղթողներ են դարձել. սեղանի թենիս – աղջիկներ՝ Էլեն Սարգսյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ), սեղանի թենիս – տղաներ՝ Գևորգ Բեգլարյանը (ք. Երևան), շախմատ – աղջիկներ՝ Անահիտ Խալաթյանը (ՀՀ Արագածոտնի մարզ), շախմատ – տղաներ՝ Հակոբ Մարտիրոսյանը (ՀՀ Գեղարքունիքի մարզ), շաշկի – աղջիկներ՝ Անուշ Ասլանյանը (ՀՀ Լոռու մարզ), շաշկի – տղաներ՝ Ռազմիկ Դանիելյանը (ք. Երևան), դարթս – աղջիկներ՝ Մարիաննա Դավթյանը (ՀՀ Սյունիքի մարզ), դարթս – տղաներ՝ Գեղամ Ստեփանյանը (ՀՀ Վայոց Ձորի մարզ), բազկամարտ (70 կգ)՝ Հարություն Մխիթարյանը (ՀՀ Լոռու մարզ), բազկամարտ (+70 կգ)՝ Ռոնիկ Ղալայանը (ՀՀ Լոռու մարզ):

Եռամարտի տարբեր մրցաշարերում ուժերն են չափել լսողական խնդիրներ ունեցող անձինք և մտավոր սահմանափակումներ ունեցող անձինք: Եռամարտում լսողական խնդիրներ ունեցող աղջիկներից լավագույնն է ճանաչվել «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արշալույս Կարապետյանը, իսկ տղաներից՝ նույն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սարգիս Սարգսյանը: Մտավոր սահմանափակումներ ունեցող անձանց միջև անցկացված եռամարտի մրցումներում աղջիկներից հաղթել է Դիանա Դավթյանը, իսկ տղաներից՝ Ալեքսանդր Բայդերելովը, երկուսն էլ «Փրկություն» հասարակական կազմակերպությունից:

Տեսողական խնդիրներ ունեցող անձանց միջև անցկացված շախմատի մրցումներում հաղթել էՅուրի Ալավերդյանը, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմը լավագույնն է ճանաչվել բասկետբոլի մրցումներում:

Մրցանակների ընդհանուր հաշվարկով լավագույնը ճանաչվել է ՀՀ Լոռու մարզը, երկրորդըԵրևան քաղաքն է, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ Գեղարքունիքի մարզը:

Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ Նախագահի վկայագրերով և դրամական մրցանակներով, իսկ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերին հանձնվել են գավաթներ և շնորհակալագրեր:

Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը,  և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Վարդան Գևորգյանը:

Նշենք, որ մրցմանը մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի լսողական, տեսողական,հենաշարժողական, մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ