02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

“Հարսնաքար”-ի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Քիչ առաջ Ավան և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց “Հարսնաքար-ի գործով դատական հերթական նիստը: Դատական նիստը մեղադրյալ Արման խաչատրյանի փաստաբան Ավագ Լալայանի միջնորդությամբ հետաձգվեց: Վերջինս դատարանին խնդրեց նիստը հետաձգել` գործի նյութերին ծանոթանալու համար: Հիշեցնենք, որ դատական նախորդ նիստը հետաձգվել էր ամբաստանյալ Արման Խաչատրյանի` պաշտպան չունենալու պատճառով:

Վահե Ավետյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց դահլիճում գտնվող քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա` նկատելով, որ վերջիններիս պատճառով խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը:

“Մենք ողջունում են դատարանի ձեռնարկած միջոցները հրապարակայնության ապահովման առումով, բայց դատարանում լրագրողների համար աշխատանքային պայմանները չեն պահպանվում, շարքում քաղաքացվիական հագուստով նստած են ոստիկաններ, որոնց այստեղ գտնվելը պայմանավորված չէ անվտանգության նկատառումոներով: Խնդրում եմ պարզել թե ինչ նպատակով են այստեղ աշխատանքային ժամին գտնվում ոստիկանության աշխատողները”,-նշեց փաստաբանը:

Ի պատասխան, դատավոր Դավիթ Հարությունյանն ասաց, որ դա իր լիազորությունների շրջանակից դուրս է եւ ցանկացած քաղաքացի իրավունք ունի մասնակցել հրապարակային դատականի նիստին:

Դատավոր Դավիթ Հարությունյանը հաջորդ դատական նիստը նշանակեց  հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին:

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին  Գարիկ Սողոմոնյանին , Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Ի դեպ, “Հարսնաքար”-ի գործով այսօրվա դատական նիստին ներկա էին նաեւ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի հովհանիսյանը եւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Նշենք նաեւ, որ դատարանի առջեւ այս  անգամ եւս պիկետ էր կազմակերպվել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ