26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխարհի 5 երկրների երիտասարդներ բացահայտեցին Հայաստանը

Աշխարհի 5 երկրների՝ Լիտվայի, Հունգարիայի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության տասնյակ ուսանողներ տասն օրերի ընթացքում ծանոթացան Հայաստանին:

Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) «Աղավնաձոր» ուսումնամարզական բազայում օգոստոսի 13-ին մեկնարկած «Ամառային դպրոց-2017» ծրագրի փակման արարողությունը:

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, բուհի ռեկտորատի և ՀՊՄՀ ուսանողական խորհրդի կողմից արդեն 5-րդ տարին իրականացվող ավանդական հավաքին մասնակցեցին 5 երկրների՝ Լիտվայի, Հունգարիայի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության և Արցախի համալսարաններից ու Մանկավարժական համալսարանից 90 ուսանողներ:
Տասնօրյա հավաքի շրջանակներում կազմակերպվեցին այցելություններ պատմամշակութային վայրեր, զրույց-քննարկումներ, խաղեր և հանդիպումներ: Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Սևանի թերակղզի, Ծաղկաձոր և Դիլիջան. 10 օր շարունակ ծրագրի մասնակիցները շրջել են Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրերում, ծանոթացել հայոց պատմությանը, հայ երիտասարդների ուսանողական կյանքին, ունեցել մի շարք հանդիպումներ, քննարկումներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը հավաքի փակման արարողությանը հայտարարեց, որ ծրագիրն ունի ճանաչողական առաքելություն. «Այս ծրագրի ընթացքում կարողանում ենք տարբեր երկրների ուսանողական կառույցների խմբերի ճանաչելի դարձնել Հայաստանը: Ուրախ եմ, որ հասցրել եք այս տասն օրերի ընթացքում ճանաչել Հայաստանը, բայց այդ տասն օրերը շատ քիչ է հասկանալու հային, Հայաստանը: Տարբեր ծրագրերի տեսքով մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք էլի գաք Հայաստան»:
Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ուսանողուհի Իդա Վիրագին առաջին անգամ է այցելել Հայաստան. «Հայաստան մեկնելուց առաջ մենք հանդիպում ունեցանք նախորդ տարի ծրագրին մասնակցած ուսանողների հետ, նրանք այնքան տպավորված էին Հայաստան այցելությունից և ծրագրից, որ ինձ մոտ մեծ ցանկություն է առաջացել իմանալ ամեն ինչ Հայաստանի և հայերի մասին»: 
ՀՊՄՀ ուսանողակամն խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն էլ տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում շուրջ 60 հայ ուսանողներ մասնակցել են արտերկրյա բուհերում կազմակերպված «Ամառային դպրոց» ծրագրերի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ