26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բարսելոնի ահաբեկչությունից հետո 7-ամյա տղա է անհետացել․ Ավստրալիայի վարչապետ

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է, որ Բարսելոնում ահաբեկչությունից հետո անհետացել է ավստրալացի 7-ամյա մի տղա՝ Ջուլիան Քադմանը։ Այս մասին հաղորդում է The Sydney Morning Herald-ը։

Նրա խոսքով՝ Ջուլիանի ճակատագրի հետ կապված լուրջ մտավախություններ կան։ Վերջինի մայրը տուժել է ահաբեկչության ժամանակ եւ հիվանդանոց տեղափոխվել։

«Կա մի փոքրիկ ավստրալացի տղա, որի մայրը ծանր վիրավոր է, եւ նա անհետացել է․ նա Բարսելոնում չէ»,-ասել է Թերնբուլը։

Նա ավստրալացիներին կոչ է արել աղոթել երեխայի համար։
Նյութի աղբյուր՝ news.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ