26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ելք»-ին պաշտոնապես չեն հայտնել, որ «Զիբիլիքսի» գործը կարճվել է. Հայկական ժամանակ

 

Երևանի ավագանու ընտրություններից հետո հարուցված և «Զիբիլիքս» անվանումը ստացած գործի կարճման որոշումը «Ելք» դաշինքը դեռևս չի ստացել։ Սույն գործը ՀՔԾ-ն կարճել էր հուլիսի 25-ին՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի անդամները դեռևս մայիսին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ դրան կցելով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող շտաբի մոտ աղբամաններից հայտնաբերված փաստաթղթեր, որոնք դաշինքի պնդմամբ, վկայում են, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի կողմի ընտրակաշառք բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը թերթի հետ զրույցում նշել է, որ պաշտոնապես իրենց հայտնի չէ, որ քրեական գործը կարճվել է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ