26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խոսրովի անտառի հրդեհաշիջմանը մասնակցում է 1000-ից ավելի մարդ, այդ թվում՝ շուրջ 600 գյուղացի

 

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում կան տարածքներ, որտեղ հրդեհաշիջումը ավարտված է և տարածման օջախներ չկան, բայց գոյացել են առանձին օջախներ, որտեղ հրդեհը տարածման վտանգ ունի, «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում հայտարարեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին, նրա խոսքով, մասնակցում է 1100-ից ավելի մարդ, իսկ մերձակա գյուղերից շուրջ 600 բնակիչ ցանկություն է հայտնել օգնել հրդեհաշիջման աշխատանքներին:

«Հիմնական բարդությունները պայմանավորված են տեղանքի կտրտված լինելով: Մոտեցման ճանապարհները բավականին սակավ են, ինչպես գիտեք, արգելոցի տարածք է և համապատասխան հրդեհաշիջման տեխնիկա անգամ մոտեցնել չի լինում»,- ասաց Խանգելդյանը:

Նրա խոսքով, Խոսրովի անտառում հրդեհաշիջմանը խանգարում է պարբերաբար ծագող քամին, որը թեքությունների վրա տարածում է հրդեհը, ինչպես նաև այն, որ բջջային հեռախոսները չեն աշխատում, ռադիոկապ չի գործում:

«Մենք հիմնականում դիմել ենք հրդեհաշիջման պարզագույն միջոցների կիրառմանը, այն է՝ շարժական ուսակիր հրդեհաշիջման միջոցը, երբ 20 լիտր տարողությամբ ջուր է, որը թույլ է տալիս մեխանիզացիայի կիրառմամբ, էֆեկտիվ շիջում իրականացնել: Այս սարքերից մեծ քանակությամբ ներգրավված են: Տեղում երկու շտաբ է կազմավորվել ու փորձ է արվում հնարավորինս կասեցնել հրդեհի տարածումը»,- ներկայացրեց Խանգելդյանը:

Նա ասաց, որ նման հրդեհն աննախադեպ չէ, քանի որ 2002 թվականին ևս Տավուշի մարզում խոշոր հրդեհ բռնկվել է: Պաշտոնյան դժվարացավ ներկայացնել, թե որքան տարածք է Խոսրովի անտառում ընդգրկել հրդեհի տարածքը:

Նկատենք, որ բնապահպանների տվյալներով, հրդեհի տարածքը 1500 հեկտարի է հասնում:

Խանգելդյանը տեղեկացրեց նաև, որ ժամը 12:00-ի դրությամբ ՌԴ ԱԻ նախարարության «ԻԼ-76» օդանավը պատրաստ էր տեղափոխվել Հայաստան: Հարցին, թե ինչո՞ւ հրդեհից միայն մի քանի օր անց որոշվեց դիմել ռուսական կողմի օգնությանը, Խանգելդյանն ասաց, որ այդ հարցի պատասխանը ինքը չի կարող տալ:

«Դա քաղաքական որոշում է»,- ասաց Խանգելդյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ