26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը. Առավոտ

«Մենք հաղթեցինք Ադրբեջանի դեմ պատերազմը, որովհետեւ մենք յոգերի պես ենք: Յոգերը չեն տարբերվում հասարակ մարդուց, նույն ԴՆԹ-ն է, արյունը, մաշկը, բայց նա այնքան հզոր ներքին էներգիա ունի, կարողանում է ինքն իրեն վերահսկել, այնպիսի բաներ անել, որ հասարակ մարդը չի կարողանում: Հայ ազգը, տվյալ դիրքում, տվյալ աշխարհաքաղաքական վիճակում պետք է որ ունենա այդպիսի էներգիա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ եթե մենք հիասաթափվենք, պարտվելու ենք. «Դրա համար մեր հակառակորդն անընդհատ փորձում է մեզ հիասթափեցնել տարբեր մեխանիզմներով՝ թե վախեցնելու միջոցով, թե հուսահատեցնելու, թե ներքին պառակտումների, որովհետեւ ինքը հասկանում է՝ 10 հազար տարի մենք այստեղ ապրել ենք, քանի-քանի թշնամիների դեմ ենք պայքարել, ազգերի եւ կայսրությունների, որոնք ընդհանրապես վերացել են, հիմա չկան, բայց մենք մնացել ենք, եւ այդ ամենը մեր յոգայի ուժի շնորհիվ է: Եթե նայենք մեր քարտեզին եւ դիրքին, որեւէ մեկը ընդհանրապես չի կարող գոյատեւել մեր իրավիճակում, բայց մենք գոյատեւում ենք, որովհետեւ ունենք անսպառ ինչ-որ անհասկանալի ուժ, եւ այդ ուժն է հասցնելու մեզ պետք եղած ժամանակ Բաքու»,-գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ