08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դավիթաշենում 23 բարդի հատելու գործը ուղարկվել է դատարան

Դավիթաշենում 23 բարդի հատելու գործով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն  դատարանում է: Այն կքննվի Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իարվասության դատարանում՝ դատավոր Արմեն  Խաչատրյանի նախագահությամբ:

Դատական առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 11-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը կալանավորվել էր, որից հետո ազատ արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ