26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանում բախվել են մարդատար ГАЗель-ն ու շտապօգնության ավտոմեքենան. ГАЗель-ի վարորդը եղել է խմած. կա 10 վիրավոր

Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Մամիկոնյանց-Շիրվանզադե փողոցների խաչմերուկում բախվել են Ford Transit մակնիշի 024 ՍԼ 64 համարանիշի և ГАЗ 32213 մակնիշի 0791Տ համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառերի: Վթարի հետևանքով 10 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել «Շիկ» վարսավիրանոցի աշխատակիցները, տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford Transit-ը հաշվառված է Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում և, ըստ վարորդի հայտարարության, ինքը համապատասխան ազդանշանները միացրած հիվանդի էր տեղափոխում, իսկ ГАЗель-ը սպասարկում է թիվ 39 երթուղին, որի ուղղությունն է Չաբախ-Կորեայի Ձոր:

ՃՈ ավագ հետաքննիչ Դավիթ Խանաղյանի որոշմամբ ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության և պարզվել է, որ շտապօգնության վարորդը եղել է սթափ, իսկ թիվ 39 երթուղու վարորդը եղել է ոչ սթափ (խմած) 0,33 տոկոս: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ