26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների ու ավիափոխադրումների շեշտակի աճ»

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում  վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ զբոսաշրջության հետ կապված՝ մի շարք կարևոր հարցերի:

«Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների ու ավիափոխադրումների շեշտակի աճ», – ասաց վարչապետը՝ ըսգծելով՝ այդուամենայնիվ, շեշտելով՝ չնայած դրական արդյունքներին՝ դեռ առկա է զբոսաշրջության ոլորտում լրացուցիչ խրախուսող ու խթանող համալիր միջոցառումների անհրաժեշտություն։

Կարեն Կարապաետյանը ՀՀ արտաքին գործերի նախարարին ու Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ըստ երկրների՝ Հայաստան ժամանող անձանց համար վիզային ռեժիմի լրացուցիչ ազատականացման պարզեցման հնարավորությունն ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

Վարչապետը Քաղավիացայի գլխավոր վարչության պետին հանձնարարեց մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել ըստ զբոսաշրջության զարգացման միտումների՝ Հայաստանի ավիափոխադրումների շուկայի ծավալի, աշխարհագրության ընդլայնման, ինչպես նաև ավիատոմսերի գնային առաջարկների բարելավմանն ուղղված համալիր առաջարկություններ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ