26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դատարանի նախագահներից մեկի որդին փող է կորզում.Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Երեւանի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններից մեկի նախագահի որդին (ում անունն առայժմ թերթը չի հրապարակում) մարդկանցից տարբեր ճանապարհներով գումարներ է կորզում:

ՀՀ տարբեր դատարաններում մեկ տասնյակի հասնող գործեր կան, որտեղ որպես պատասխանող հանդես է գալիս դատավորի որդին: Նա պետական համակարգի աշխատակից չէ, զբաղվում է անշարժ գույքի առքուվաճառքով նորոգման աշխատանքներով իրավաբանական ծառայություններ է մատուցում, զբոսաշրջությամբ զբաղվում, ժամանց ու հանգիստ կազմակերպում, աշխատանքի տեղավորմամբ զբաղվում, դատարաններում քաղաքացիական եւ վարչական գործեր վարում, վարկավորման փաստաթղթեր պատրաստում, փաստաթղթեր օրինականացնում, հողամասերի եւ ձեռնարկությունների ձեռքբերման համար փաստաթղթեր պատրաստում, բեռնափոխադրումներ անում եւ այլն:

“Պատկերացնո՞ւմ եք` ծառայությունների ինչ լայն առաջարկ է, եւ քանիսը կարող են դրանով հետաքրքրվել…”,-գրում է թերթը: Մանրամասները եւ անունները` թերթը խոստանում է հրապարակել առաջիկա համարներում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ