26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս վայրով անցնող ցանկացած մարդ վտանգում է իր կյանքը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Արդեն երեք ամիս է՝ Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստի» կենտրոնական շենքի տանիքը գտնվում է վթարային վիճակում, որը ավիրվել է ուժեղ քամու հետևանքով: Եթե այս ժամանակահատվածում խնդիրը լուծում ստացած լիներ, չէի անդրադառնա այս հարցին: Չեմ կարող չասել, որ իրավիճակի մասին խոսում եմ ոչ միայն նրա համար, որ տանիքն այդպիսի վիճակում է, այլ նրա համար, որ «Հայփոստի» տվյալ հատվածը գտնվում է փողոցի վրա, և մեծ թվով մարդիկ են անցնում տվյալ վթարային տանիքի տակով: Նաև պետք է նշեմ, որ Սարյան 22-ի անմիջապես հարևանությամբ նաև կա հավաքատեղի, որտեղ հավաքվում են հարակից շենքի բնակիչները, և կարծում եմ՝ պատկերացնում եք՝ ինչ կարող է լինել, եթե իրադարձությունները վատ ընթացք ստանան: 
Պատկան մարմինների ուշադրությունը հրավիրում եմ այս խնդրին շուտափույթ լուծում տալու համար, քանի որ ցանկացածը, ով անցնում է այդ վայրով, առանց իր կամքի վտանգում է իր կյանքը: 
Տանիքի վթարային իրավիճակի լուսանկարը ստորև`20258147_1593294884074016_2737417636365693634_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ