26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գևորգ Սաֆարյանի կյանքին վտա՞նգ է սպառնում. ՄԻՊ-ը զբաղվում է

Գեւորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ:

ՄԻՊ-ից Henaran.am-ը  տեղեկացավ, որ այս մասին պատշաճ կարգով տեղեկացվել են   Գեւորգ Սաֆարյանն ու նրա   փաստաբանը:

Քննարկում սկսելուց հետո, ինչպես նաեւ դրանից առաջ պարբերաբար տեղի են ունեցել չհայտարարված այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ Գևորգ Սաֆարյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը: 

Գեւորգ Սաֆարյանի անվտանգության ապահովման վերաբերյալ նրա բոլոր պնդումներն ու մտավախությունները պետք է դառնան մանրամասն քննարկման առարկա եւ հաշվի առնվեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Տեղաբաշխման հարցը լուծելիս պետք է պատշաճ կերպով հաշվի առնվի նաեւ համատեղելիության հարցը: Բարձրացված է նաեւ նրա պահման պայմանների հարցը:

Ուստի, նախաձեռնված քննարկման շրջանակներում Գ.Սաֆարյանի նկատմամբ կիրառված տույժերի իրավաչափության, դրանց կիրառության իրավական հիմքերի, պատժախցում պահվելու ժամկետը լրանալուց հետո տեղաբաշխելիս խցում պահվող այլ անձանց նրա հետ համատեղելիության եւ անվտանգության ապահովման հարցերի առնչությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն:

Գեւորգ Սաֆարյանի գործով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը օրենքով վերապահված իրավական հնարավորությունների շրջանակում ձեռնարկում է առավելագույն միջոցներ:

Ավելի վաղ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ նրան սպառնում է խոստացված հաշվեհարդար քրեական տարրերի կողմից: Բացի այդ, հայտարարություն էր տարածել նաեւ ինքը՝ Գեւորգ Սաֆարյանը, որտեղ նշել էր, որ այն խուցը, որտեղ ուզում են իրեն տեղափոխել, կալանավորների մեջ կան մարդիկ, որոնք շատ նման են այն մարդկանց, ովքեր իր հասցեին հնչեցրել են սպառնալիքներ: Բացի այդ, այժմ նա գտնվում է կիսանկուղային խցում, առանց արեւի ուղիղ ճառագայթների, մշտապես առկա է բարձր խոնավություն, մշտապես առկա է գարշահոտություն եւ կոյուղու հետ առկա խնդիրների պատճառով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ