26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Մուսուլմանների անմեղության” պատճառով Իրանը մտադիր է բոյկոտել “Օսկարը”

Իրանի իշխանությունները մտադիր են բոյկոտել “Օսկար“-ի մրցանակաբաշխությունը: Երկրի մշակույթի նախարար Մուհամեդ Հուսեյնի  խոսքով`  Իրանը կհրաժարվի կինոակադեմիային մասնակցել` իբրեւ բողոք “Մուսուլմանների անմեղությունը” հակաիսլամական ֆիլմի դեմ, ինչպես նաեւ այն պատճառով, որ “Օսկար“-ի կազմակերպիչները հրապարակայնորեն հանդես չեն եկել սկանդալային ֆիլմի դեմ: “Reuters”-ի հաղորդմամբ` Հուսեյնը  կոչ է արել մուսուլման բնակչությամբ մյուս երկրներին եւս հետեւել Իրանի օրինակին:

Գործակալությունը հիշեցնում է, որ չնայած Իրանում առկա գրաքննությանը, կինեմատոգրաֆիայի արտադրությունն այդ երկրում տասնամյակների ընթացքում բարձր է գնահատվել կինոքննադատների կողմից: 2012-ի փետրվարին`  “Օսկար” -ի 84-րդ մրցանակաբաշխությանը, իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի  “Նադերի եւ Սիմինի բաժանումը” ֆիլմը հաղթեց “օտար լեզվով լավագույն ֆիլմ” անվանակարգում:

Իրանում “Օսկար”-ի հանձնախումբն արդեն ընտրել էր “Շաքարի կտոր” ֆիլմը` Ամերիկյան կինոակադեմիայի հաջորդ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Ֆիլմը պատմում է մի հարսանքիի մասին, որը վերածվում է հուղարկավորության` փեսացուի հարազատներից մեկի մահվան պատճառով:

Հիշեցնենք, որ “Մուսուլմանների անմեղությունը” ֆիլմը մեծ աղմուկ բաձրացրեց ողջ մուսուլմանական աշխարհում: Մուսուլմանական գրեթե բոլոր երկրներում հակաամերիկյան բողոքի ակցիաներ տեղի ունեցան:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ