26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էլիտար հարսանիք. Հրապարակ

Հուլիսի 19-ին կայացել է Գագիկ Խաչատրյանի դստեր հարսա­նիքը: Այն մեկ անգամ հետաձգվել էր Խաչատրյանի թոռան առող­ջական խնդիրների պատճառով:

Նրա դստեր եւ «էլադե» մուշտակ­ների ու այլ խանութների սեփականատիրոջ որ­դու պսակադրությունը կայացել է Խաչատրյանի կառուցած Եղվարդի Սուրբ Սարգիս նորաբաց եկեղեցում, խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում, որտեղ 2015թ.-ին նշանադրությունն էր եղել: Հարսանիքին ներկա է եղել քաղաքական էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ով գրեթե մինչեւ վերջ մնացել է խնջույքին:

Ներկա է եղել նաեւ վարչապետը, ով սովորաբար խուսափում է նման արարողություններից, եւ ում առաջին գործը եղավ Գագիկ Խաչատրյանին ֆինանսների նախարարի պաշտոնից ազատելը: Այս բարձր ներկայությունից մարդիկ եզրակացրել են, որ Խաչատրյանին պաշտոն տալու մասին լուրերն այնքան էլ հիմնազուրկ չեն: Հարսանիքին երգել են Թաթան, Ռազմիկ Ամյանը, Արամեն, Սոսո Պավլիաշվիլին: 4 հաղորդավար է վարել՝ Աննա Գրիգորյանը, DJ Ժակը, Մհերը, Հերմինե Ստեփանյանը: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ