19 Օգոստոսի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքով պատրաստում են երեխաների օտարումը նաև Հայաստանում

Էստոնիայում խնամակալության մարմինները դատարանի որոշմամբ ՌԴ քաղաքացի հանդիսացող Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի ընտանիքից օտարել են նրանց 8-ամյա դստերը՝ Իզաբելային։

«Երեխային խլել են հուլիսի 11-ին, երեք օրից ընտանիքը ծրագրել էր Մոսկվա մեկնել։ Աղջկան տարել են իբև թե այն պատճառով, որ բնակարանը վաղուց վերանորոգված չի եղել և այնտեղ ծխախոտի ծուխ է զգացվել»,- НТВ հեռուստաալիքին հայտնել է Տալինում բնակվող ընտանիքի փաստաբան Վիոլետա Վոլկովան։

Izabella-Gazaryan2

Հաղորդվում է, որ ծնողներին թույլատրում են աղջկա հետ օրական անցկացնել 15 րոպե։

Իզաբելայի ծնողները երկրորդ կարգի հաշմանդամներ են, այդ պատճառով ընտանիքի եկամուտը մեծ չէ։ Իսկ Էստոնիայի իշխանությունները երեխային չեն պատրաստվում հենց այնպես վերադարձնել եւ այդ առիթով ոչ մի բացատրություն չեն տալիս։

ԵՄ երկրներում տարբեր իրավական հիմնավորումներով երեխաների օտարումը ընտանիքներից  համատարած բնույթ է կրում։

Եվրոպական շրջանակ. «ԵՄ 2020թ. ռազմավարություն և ԵՄ Եկամուտների և կենսապայմանների վիճակագրության անցկացման» ծրագրի շրջանակներում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը 2015 թվականից առ այսօր իրականցնում է տնային տնտեսությունների անդամների սոցիալական ներառումների վիճակագրական ուսումնասիրություն` ներառյալ 1-16 տարեկան երեխաները` գրանցելով հագուստի, սննդի, հանգստի, կրթության, առողջության, բնակարանային պայմանների վիճակը, ժամանցի անցկացման և վճարովի դպրոցական միջոցառումների մասնակցության հնարավորությունները:

Փաստորեն ցուցակագրվում են բոլոր այն հավանական ընտանիքիները, որոնց ծնողները, համաձայն ՀՀ սահմանադրության 36 հոդվածի 1-ին կետի, պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման համար: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում բնակչության առնվազն կեսից ավելին սոցիալական ծանր պայմանների պատճառով չի կարողանում ապահովել երեխաների սննդի, հանգստի, առողջության, բնակարանային պայմանների նվազագույն պահանջները, ուստի և այդ ընտանիքները հայտնվում են ռիսկային գոտում, որտեղից ապագայում նրանց երեխաները տարբեր իրավական հիմնավորումներով կարող են տեղափոխվել ապաստարաններ:

Բացի այդ, Եվրամիությունը Հայաստանին պարտադրում է մինչև 2017 թ․-ի ավարտը ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը, որում ընտանեկան բռնություն են որակվում այսպես կոչված «տնտեսական» ու «հոգեբանական»  բռնությունների տեսակները, որոնք ՀՀ քրեական օրենսգրքով որպես բռնության տեսակ սահմանված չեն:

Ընտանիքի միջանձնային հարաբերությունների տիրույթ բռնության նման նոր տեսակներ ներմուծելով իրավական հիմքեր են ստեղծվում ընտանիքի միջանձնային հարաբերություններին միջամտելու և երեխաներին իբր թե «տնտեսական» ու «հոգեբանական» բռնությունից պաշտպանելու պատրվագով ընտանիքներից օտարելու և ապաստարաններ տեղափոխելու համար:

2016թ․-ի սեպտեմբերի 26-ին ՄԱԿ մանկակական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից ներկայացվեց «Մանկական աղքատությունը Հայաստանում բազմակի և համընկնող խոցելիության» վերլուծությունը, համաձայն որի խոցելի է Հայաստանի գյուղաբնակ երեխաների 82, քաղաքաբնակների՝ 53 տոկոսը։

Սրանք հենց այն երեխաներն են, որոնք «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի» մասին օրենքի ընդունումից հետո, խոցելի խմբում գտնվելու հիմնավորմամբ, կարող են օտարվել ընտանիքներից և տեղափոխվել ժամանակավոր ապաստարաններ, հետագայում այլ ընտանիքներ կամ հաստատություններ որդեգրվելու նպատակով։

 

Աղբյուրը՝ stop-g7.com

Տեսանյութը՝ 1in.am-ի

Արխիվ

Օգոստոսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ