26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Վայ, պապայիս նկարը»․ զոհված ոստիկանների հարազատները հուզված են /ֆոտո, տեսանյութ/

Ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի դիմաց այս պահին ոստիկաններն ու քաղաքացիները ծաղիկներ են դնում ի հիշատակ մեկ տարի առաջ «Սասնա ծռերի» գործողությունների ժամանակ զոհված 3 ոստիկանների: ՊՊԾ գնդի շենքի դիմաց տեղադրվել է զոհված ոստիկանների հիշատակին նվիրված հուշարձան:

Henaran.am-ի թղթակիցը հայտնում է՝ ՊՊԾ գնդի մոտ շարունակվում է ոստիկանների և քաղաքացիների երթը, ովքեր ծաղիկներ ու մոմեր են դնում հուշաքարի վրա՝  ի հիշատակ նախորդ տարի մահացար Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի հիշատակին։

Քիչ առաջ այստեղ ժամանեցին նաև նրանց հարազատները և ընտանիքի անդամնեը։  Յուրի Տեփանոսյանի  դուտրն էլ տեսնելով հոր նկարը՝ ասաց․ «Վայ, պապայիս նկարը»։

Իսկ Գագիկ Մկրտչյանի մայրը երկար ժամանակ գլխահակ կանգնել էր որդու լուսանկարի մոտ և արտասվում էր։ Հարազատներից մեկը՝ գրկելով կնոջը՝ ասաց․ «Քո որդու շնորհիվ է, որ այս գունդը կանգուն է»։ Կինն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ «Սասնա ծռերի» անդամների արածը ուղղակի հանցագործություն ու մարդասպանություն էր:
Այնուհետև այստեղ ժամանեցին նաև պաշտոնատար անձինք՝ այդ թվում պատգամավերներ, բարձրաստիճան ոստւկաններ և այլք։

Այս պահին  ՊՊԾ գնդի ներսում տեղի է ունենում ոստիկանների ոգեկոչման հանդիսավոր արարողությունը։

20217253_1364928940222252_1372358744_n 20136438_1364928703555609_1174347945_n 20187918_1364928746888938_1870734651_n

20197133_1364928533555626_1850667133_n20136481_1364892876892525_1033177166_n20217459_1364893140225832_181448183_n20134759_1364904496891363_89937986_n20196890_1364904653558014_1668937108_n20179685_1364908676890945_1466980627_n20136648_1364908703557609_2088144674_n20182684_1364908993557580_460093572_n

20134809_1364928473555632_28899620_n

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ