26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Սասնա ծռեր»-ի անդամը տուժող է ճանաչվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանը, որը պաշտպանների հայտնած տեղեկության համաձայն  հունիսի 28-ին դատարանի նկուղում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել, տուժող է ճանաչվել:

Այս մասին   Henaran.am-ը տեղեկացավ նրա  պաշտպան Դավիթ Գյուրջյանից: Գյուրջյանը հայտնում է, որ տուժող ճանաչելուց հետո Եղիազարյանը հարցաքննվել է, մանրամասն ցուցմունք տվել: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Եղիազարյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ նույն պրը ծեծի են ենթարկվել նաև «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը:

Խմբի անդամներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով՝ Պաշտոնեական լիազորություններն անցնելը: Քրեական գործի շրջանակներում դեռ կասկածյալ կամ մեղադրյալ չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ