26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանն ավելի է համապատասխանում

‘Շատ կզարմանամ, որ ընդդիմադիր կեցվածքով հանդես գա Գագիկ Ծառուկյանը’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը:  Ըստ նրա` ԲՀԿ-ն իր ստեղծման օրից որպես այդպիսին չի եղել։ Նա պետք է մի քանի տարի ընդդիմադիր կեցվածքով հաստատվի, ապա` կերևա։ ‘Այստեղ որոշակի իմիտացիա կա, որովհետև երկար տարիներ լինելով թիմի մեջ, շատ հանկարծակի զգաց, որ կոալիցիայի մեջ թերություններ կան և որոշեց հանդես գալ իբրև ընդդիմադիր։ Ռոբերտ Քոչարյանն ավելի է համապատասխանում ընդդիմադիրի կեցվածքին, քան Գագիկ Ծառուկյանը’,-հավելեց Սարգսյանը։

Բանախոսի համոզմամբ` ԲՀԿ-ն կախյալ է իշխանություններից։ “Իրենց ունեցվածքի կորուստները տեսնելով` մինչև վերջ չեն կարող պայքարել’։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա խոսքն այստեղ արդեն գնում է պետական անվտանգության մասին և հարկ է լրջանալ։ Խաղեր տալ չի կարելի եւ սխալվելու իրավունք չկա։ Արտաքին մարտահրավերները շատ լուրջ են։ ‘Ամեն ինչ կախված է, թե ինչպես են զարգացումներն ընթանալու Սիրիայի ու Իրանի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքականության ծայրահեղ քայլերը պետք է շտկվեն’,- եզրափակեց Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ