26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան ձևացնում է, թե ցանկանում է մեզ հետ հարաբերությունները բարելավել․ Շարմազանով

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի իրական ձգտումը պետք է արտահայտվի ոչ թե հայտարարություններով, այլ շրջափակման դադարեցմամբ, հայ-թուրքական արձանագրությունի վավերացմամբ և Հայոց ցեղասպանությունը չընդունածների հետապնդմամբ, կարծում է փոխխոսնակը։

Թուրքական իշխող կուսակցության ներկայացուցչի հայտարարությունը այն մասին, որ Անկարան ցանկանում է լավացնել հարաբերությունները Երևանի հետ ընդամենը ձևականություն է, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ավելի վաղ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում թուրքական իշխող «Արդարացում և զարգացում» կուսակցության անդամ Ռավզա Քավաքչի Քանը հայտնել էր, որ պաշտոնական Անկարան ցանկանում է Երևանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ։

 

«Կարծում եմ, որ այդ հայտարարությունը ձևական բնույթ է կրում, քանի որ Էրդողանի պահվածքն այլ բանի մասին է վկայում։ Եթե թուրքական կողմը ցանկանում է Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնել, նա պետք է վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, բացի սահմանը, չեղարկի 301 հոդվածը և հրաժարվի Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայն խոսողների հետապնդումից», – ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով` այդ ցուցակում է նաև Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականության դադարեցումը։ Բոլոր այս քայլերը կարող էին իսկապես խթանել երկկողմանի հարաբերությունների բարելավմանը, կարծում է Շարմազանովը։

Սակայն փոխխոսնակը նշում է, որ թուրքական իշխանությունները` Էրդողանի գլխավորությամբ, ավելի են հեռանում երկկողմանի հարաբերությունների բարելավումից։

Թե ինչի հետ է կապված, որ նման հայտարարությունը հենց հիմա է հնչել, Շարմազանովը չգիտի։

«Հնարավոր է` թուրքերն ուզում էին դիվանագիտական ֆոն ստեղծել, չեմ կարող ասել։ Սակայն ով իսկապես ցանկանում է բարելավել, նա աշխատում է տվյալ ուղղությամբ։ Մենք դեռ չենք տեսնում շրջափակման, Ադրբեջանին աջակցելու և հակահայկական քաղաքականության դադարեցումը», – ասաց Շարմազանովը։

 

Նա ընդգծեց, որ Թուրքիան պետք է դեմ առ դեմ դուրս գա սեփական պատմությանը և քրդական ու հայկական ծագում ունեցող պատգամավորներին ծեծի չենթարկի սեփական խորհրդարանում։

Տարեսկզբին Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին պատժել էին «ցեղասպանություն» բառի գործածման համար, նրան զրկել էին խորհրդարանի առաջիկա երեք նիստերին մասնակցելու հնարավորությունից։ Ավելի ուշ առաջարկվել էր զրկել նրան պատգամավորական մանդատից` «ազգային ատելության» բորբոքման համար։

Թուրքիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, երկու երկրների միջև սահմանը փակ է 1993 թվականից` Պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները կապված են, մասնավորապես, այն հանգամանքի հետ, որ Անկարան աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին` ղարաբաղյան կարգավորման հարցում և Թուրքիայի սուր ռեակցիայով` Օսմանյան կայսրության իրագործած Ցեղասպանության ընդունման միջազգային գործընթացին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ