26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետդուման վավերացրել է միավորված զորախմբի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը

ՌԴ Պետդուման այսօր վավերացրել է միավորված զորախմբի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին, հայտնում է  РИА Новости-ն։

Համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Միավորված խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար:

Նշվում է, որ միավորված խմբավորման կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն, խմբավորման տեղակայման և կիրառման մասին որոշումը կայացվում է միասին՝ ՌԴ-ի և Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարների կողմից:

Համաձայնագիրը կնքվել է հինգ տարի ժամկետով՝ հետագա հինգամյա ժամանակահատվածներում դրա ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ