26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երեք անուն է շրջանառվում. Հրապարակ

Նոր Սահմանադրությամբ, 2018-ի ապրիլից Հայաս­տանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ավելի ճիշտ՝ ՀՀ կառավարության կազմը եւ կառուցվածքը սահմանող 147-րդ հոդվածով արձանագրվում ե, որ կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից: Ըստ այդմ՝ փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, որոնք վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարու­թյան գործունեության առանձին ոլորտների համակարգումը:

Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է Սերժ Սարգսյանի վարչապետու­թյան ներքո երեք փոխվարչապետի նշանակման հարցը: Ըստ լուրերի՝ հետեւյալ կոնֆիգուրացիան է լինելու, մի փոխվարչապետը կլինի վարչա­պետ Կարեն Կարապետյանը, որը համակարգելու է տնտեսական բլոկը, մյուսը՝ ֆինանսների նախկին նախա­րար Գագիկ Խաչատրյանը, որը վեր­ջին ամիսներին կրկին ակտիվացել է, նախագահականի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներն Էլ ստանձնել են նրա «փիառը», որդու՝ Արցախի սահմաններին կատարած ներդրումային ծրագրերն են լուսա­բանվում եւ այլն: Քննարկվում է նաեւ Հովիկ Աբրահամյանին Երրորդ փոխվարչապետ նշանակելու հարցը:

Արգամիչի եւ Սերժ Սարգսյանի հա­րաբերությունները վերջերս բավակա­նին լավացել են, նրանք հաճախակի են հանդիպում, եւ մերձ շրջանակներն էլ ասում են, որ «վտակները մայր գե­տերին միանալու» տենդենց ունեն: Թեպետ, մեր տեղեկություններով, դաշնակցականներն ամեն ինչ անում են, որպեսզի փոխվարչապետներից մեկը լինի ՀՅԴ-ից՝ հաշվի առնելով կոալիցիոն կառավարումը: Եվ, որ­պեսզի այս անցումը եւ Կարեն Կարա­պետյանի փոխվարչապետ նշանակ­վելն անցավ լինեն, որոշվել է հնա- րավորինս պահպանել վերջիններիս կարգավիճակն ու անգամ առանձնա­սենյակները: Ի դեպ, մամուլում լուրեր հայտնվեցին, որ մի փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնելու է Գագիկ Ծառուկյանը, սակայն «Ծառուկյան դաշինքից» հերքեցին այս լուրերը՝ ասելով, որ բացառված է:

Սահմանադրական փոփոխու­թյուններն իրականացնելիս իշխանու­թյունը, իբրեւ դրական նորամուծու­թյուն, մատնանշում էր փոխվարչա­պետների ինստիտուտի ուժեղացումն ու մեկից ավելի փոխվարչապետ ունե­նալու առավելությունը: Փոխվարչա­պետներից մեկը, վարչապետի սահ­մանած կարգով, փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ: Ինչպես տեսնում ենք՝ որեւէ արտառոց կամ նոր առաքելու­թյուն փոխվարչապետների համար սահմանադրական այս փոփոխու­թյուններով նախատեսված չէ:

Միակ նորությունը սոսկ փոխվարչապետ­ների քանակն է, որը ներմուծվել է հակակշիռների մեխանիզմի սիրա­հար Սերժ Սարգսյանի կողմից: Այս մոդելի ընտրությամբ թերեւս նա իրեն ապահովագրել է իշխանությունում որեւէ թեւի ուժեղացումից, ըստ այդւք փոխվարչապետների երեք հաստիք­ները բաժին կհասնեն մարդկանց, որոնք միմյանց հետ մշտնջենական պայքարի մեջ են, եւ միավորվելու հավանականությունը փոքր է: Հովիկ Աբրահամյանով կարելի է գսպել Կա­րեն Կարապետյանին, Գագիկ Խա­չատրյանով՝ Հովիկ Աբրահամյանին եւ այլն:

Բացի այդ, փոխվարչապետ­ների առատությունը պարարտ հող կստեղծի, որպեսզի վարչապետը հեշ­տությամբ իր վրայից գցի պատաս­խանատվությունը’ հղում անելով այն պարագայի վրա, որ տվյալ ոլորտում համակարգումը հանձնարարված է եղել փոխվարչապետին, ուստի նա է պատասխանատու գործերի վիճա­կի համար: «Փոխվարչապետները վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարության գործունեության առանձին ոլորտ­ների համակարգումը: Փոխվարչա­պետներից մեկը, վարչապետի սահ­մանած կարգով, փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ»,- առանց կոնկրետության, Սահմանադրությունը սահմանում է փոխվարչապետների գործառույթ­ները: Թեպետ բանավոր զրույցներում իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ երեք փոխվարչապետ­ները տարբեր գործառույթներ են իրականացնելու, մեկը’ տնտեսական քաղաքականության, մյուսը’ հար- կային-մաքսային վարչարարության, երրորդն էլ’ տարածքային կառավար­ման: Չնայած ավելի վաղ խոսվում էր նաեւ, որ արտաքին հարաբերություն­ների համակարգումը եւս փոխվարչա­պետներից մեկին է տրվելու:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ