24 Նոյեմբերի, Ուրբաթ, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Հայ գիտնականի ռեկորդը

PHOTO_Armen Avagyan

Հայ գիտնական, ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ Արմեն Ավագյանը արժանացել է 1899 թվականից գործող ԱՄՆ-ի Մարքիուսի «Ով ով է» («Marquis Who’s Who») հրատակության հիմնադրի անվան՝ «The Albert Nelson Marquis Lifetime Achievement» բարձրագույն մրցանակին՝  իր ոլորտում երկարատև համաշխարհային առաջնորդության ու գերազանցության համար: Մինչ այդ Արմեն Ավագյանի կենսագրությունն 8 տարի անընդմեջ (27-34 թողարկումներ) ներառվել էր հրատարակության  տարեգրքերում: Նրա կենսագրությունն ընդգրկված է նաև ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի (Քեմբրիջ) «XXI դարի 2000 նշանավոր մտավորականներ», «XXI դարի ակնառու ինտելեկտուալներ», «Միջազգային կենսագրությունների բառարան» և «XXI դարի մեծ մտածողներ» գրքերում: 

Այս տարի Արմեն Ավագյանն ընտրվել է նաև 115 երկրներց 2307 ակադեմիկոսների միավորող   Հունաստանի «ATINER» ակադեմիայի իսկական անդամ (քիմիա և շրջակա միջավայր բաժանմունքներ)։ Գիտնականը հանդիսանում է նաև Ամերիկյան քիմիական ընկերության ու Ամերիկյան արդյունաբերական քիմիայի ընկերությունների անդամ, ինչպես նաև փորձագետ է Եվրոպական Միության «Horizon 2020», «ERA.NET» և «International Cooperation» (InCo) ծրագրերի ու ԱՊՀ երկրների:

Արմեն Ավագյանը, իբրև պատմության մեջ ամենամեծ և ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը՝ ստանալով «Ալբերտ Էյնշտեյնի անվան մրցանակ»-ի դափնեկրի կոչում, առաջինը Հայաստանի գիտնականներից, ԱՄՆ-ի Կենսագրական ինստիտուտի կողմից հանճար է ճանաչվել, ինչպես նաև առաջինը Մեծ Բրիտանիայում (Քեմբրիջ) ընդգրկել է աշխարհի 100 պրոֆեսիոնալների ցուցակում և արժանացել «Միջազգային նախագահական մրցանակի՝ իկոնիկ նվաճումների համար» դափնեկրի կոչման:

Ակնառու ձեռքբերում է համարվում Արմեն Ավագյանի «Գլոբալ կայուն զարգացման տեսություն` հիմնված արդյունաբերական և կենսաբանական ցիկլերում միկրոջրիմուռների կիրառման վրա։ Նոր կենսաբանական համակարգի նախագծում և կառուցում» տեսությունը։ Այն օրգանապես հիմնվում է բնական կյանքի պայմաններ ձևավորող միկրոջրիմուռների հատկությունների վրա և շեշտը դրվում է հիմնական մարտահրավերների՝ կլիմայի փոփոխության հաղթահարման, թափոնների նվազեցման, կեղտաջրերի մաքրման արդյունավետությունը բարձրացնելու, կենսավառելիքի, բարձրորակ սննդի, անասնակերերի, կոսմետիկ հավելումների, դեղորայքի անհրաժեշտ արտադրությունների հիմնադրման վրա: Տեսությունը  հրատարակվել է աշխարհի ամենախոշոր` «Ամազոն» Amazon»)  հրատարակչությունում: Նրա մշակած առաջարկությունները և տեխնոլոգիաները թույլ կտան Հայաստանին լուծել  բնապահպանանական մարտահրավերներն ու միաժանակ անցում կատարել ներկայիս հետամնաց տնտեսությանից արդիական գիտահենք տնտեսության մոդելի, նպաստելով նրա էներգետիկ (ներկրվող վառելիքի քանակի կրճատում և մրցունակ կենսավառելիքի արտադրություն ու արտահանում), և սննդային անվտանգությանն ու անկախությանը: Գիտնականի հաջորդ գիրքը՝  «Կենսադիզել՝ լաբորատորիայից դեպի շարժիչներ» պատրաստվում է համահեղինակության սկզբունքով և խոշորագույն միջազգային «Շփրինգեր» Springer») հրատարակչության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ լույս կտեսնի 2018 թվականին։

 

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ