26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դաժան է. Առավոտ

Արժանապատիվ ծերություն ապրելու փոխարեն՝ այսօր հազարավոր տարեց մարդիկ փողոցներում են իրենց հացը վաստակում: Մեկը՝ արեւին, ձնին ու անձրեւին է առեւտրով գումար վաստակում, մյուսը՝ փող հավաքելով: Թերթն անդրադարձել է երկու տարեց կանանց, որոնց նույն նպատակն է փողոց հանել: Արժանապատիվ ապրուստը նրանց էլ է շրջանցել: Օր ծերության մեկը 40 աստիճան շոգին Կիլիկիայի ավտոկայանի գետնանցումին կից արեւածաղիկ է վաճառում, մյուսը՝ աստիճաններին նստած անցորդներից փող է մուրում: Երկուսն էլ ասում են՝ 20-25 հազար դրամ թոշակով նույնիսկ ուտելիքի հարց չեն կարողանում հոգալ, ուր մնաց՝ գազի, լույսի եւ այլ կենցաղային հարցեր: 

Սոցիալական ուղղվածությամբ բյուջեից նրանց այս եւ հավանաբար, մյուս տարի էլ շոշափելի բաժին չի հասնի. կառավարության ծրագրում թոշակները բարձրացնելու խոստումներ էլ առայժմ չկան: 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ