25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Եթե ուսուցիչներն ընդվզեին, հերսը իշխանությունների, ոչ թե խեղճ երեխեքի վրա կթափեին» (տեսանյութ)

«Համակարգը չի ֆինանսավորվում, համակարգում գտնվող ուսուցիչները չեն ֆինանսավորվում: Այսօր ուսուցիչներն ստանում են միջինում մաքուր 65 հազար դրամ աշխատավարձ: Հետո ի՞նչ, որ մարդիկ չեն ընդվզում, գլուխները կախ աշխատում են, այս լռությունը, որ կա կրթական համակարգում, շատ վտանգավոր է, որովհետև եթե ընդվզում լինի, ինչ-որ բան կփորձեն փոխել համակարգում, իսկ այսպես սուսուփուս վնաս են տալիս համակարգին»,-«Հենարան» ակումբում ասուլիսին նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

«Եթե ընդվզեին, հերսը կթափեն իշխանությունների վրա, խեղճ երեխաներին հանգիստ կթողնեին: Հիմա խեղճ երեխաների վրա են թափում, մտնում են, ասում` ես ի՞նչ փող եմ ստանում, որ քեզ էլ ինչ տամ»,-նկատեց կրթության փորձագետ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: 

Հարցին, թե ինչով է պայմանավորված ընդվզումից հեռու մնալը, նա պատասխանեց նախ հիշեցնելով,  ընտրություններից առաջ հայտնի սոցիալական կազմակերպությունը հարցում արեց ու պարզեց, որ հասարակության 78 տոկոսը դժգոհ է իշխանություններից: «Ինչո՞ւ չեն ընդզվում ու գնում, ձայն են տալիս իշխանությանը: Այստեղից սկսենք, ուսուցիչ է, բժիշկ է, ի՞նչ տարբերություն»:

Սերոբ Խաչատրյանը հավելեց, որ գյուղերում ուսուցչի աշխատանքը երկրորդն է, առաջինը հողագործությունն է, անասապահաությունն ու այգեգործությունը: «Տնային տնտեսությունն էլ է իրենց վրա, ամուսիններն այստեղ չեն, այդ բեռն էլ են իրենց վրա վերցնում: Քաղաքում էլ իրենք կրկնուսույց են աշխատում, կա, որ հացի փռում է աշխատում, կոսմետիկա է վաճառում, տորթ է թխում, վաճառում: Այսինքն՝ ուսուցչի աշխատանքը մի բան է տալիս, որ կայուն է»,-նկատեց կրթության փորձագետը:  

Անահիտ Բաշյանը հիշեցրեց` վերջերս ԿԳ նախարարը հայտարարել է, թե դպրոցին պետք է հանգիստ թողնել: «Տեսնես, թե ում է ասում, բայց ո՞ւմ է ասում, ո՞վ հանգիստ չի թողնում դպրոցին»: Դիտարկմանը, թե միգուցե նախարարը նկատի է ունեցել ուսումնական կառույցների քաղաքականացված լինելը, նա արձագանքեց. «Դե թող պարզ ասի` Հանրապետականներ, հանգիստ թողեք դպրոցը, մի ներքաշեք քաղաքականության մեջ: Նախարարն առաջին բանը, որ հայտարարեց, ապակուսակցականացնել կրթական համակարգը, բայց ոչ մի բան չարվեց այդ ուղղությամբ»:

Բանախոսները հիշեցրին նաև, որ հունիսի մեկից պարտադիր է  դառնում ավագ դպրոցը, որ հիմնական նպատակը կրկնուսույցների ծառայություններից հրաժարվելն էր: Սակայն իրենք էլ նշեցին, որ աշակերտներն էլ են մշտապես ասում, որ եթե նորմալ թվանշան են ուզում, պիտի լրացուցիչ պարապեին:

Սերոբ Խաչատրյանը նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ եթե ավագ դպրոցը դառնում է պարտադիր, և լրացոիցիչ ֆինանս չի ներդրվում, ապա խնդիր է առաջանում: «Բա տրանսպորտի փող տալո՞ւ ենք այս երեխեքին, եթե գյուղում տրանսպորտ չկա մարզկենտրոն կամ այլ քաղաք տանող, ինչպե՞ս պիտի գնան, ոչ մի ներդրում չկա, խոսք էին տվել, որ արհեստագործական հոսքեր բացվեն, հիմա ներդրում արվելո՞ւ է, թե՞ ոչ»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ