26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աջապահյանը՝ Աշոտ Աղաբաբյանին /տեսանյութ/

Հայ առաքելական եկեղեցին նշում է  Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Ավանդության համաձայն` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:

 Տոնի խորհրդով Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ Թորոսգյուղում: Պատարագը մատուցվեց գյուղի  մշակույթի տանը: Գյուղի  եկեղեցին, որ կառուցվել է 1828 թվականին խորհրդային տարիներին դարձել է դպրոց, հետո բնակելի տուն: Տարիների ընթացքում քայքայվել է ու քանդվել է:

Միայն 2008 թվականին հայտնվել է բարերար, ով ցանկացել է վերականգնել եկեղեցին: բարերարը  նախկին հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էր, ով արմատներով այս գյուղից է:

 Հիմա էլ կարելի է տեսնել եկեղեցու հիմքերը  ու ամրալարերը, որ սպասում են շինարարության շարունակության, նաև նախկին եկեղեցուց մնացած քարերը, որոնք պետք է օգտագործվեին եկեղեցու կառուցման ընթացքում: Բայց անցած տարվանից դադարեցվել է շինարարությունը: Բարերարի միջոցները չեն բավարարել, թեև  թեմակալ առաջնորդին Աշոտ Աղաբաբյանը հավատացրել է, որ  պատրաստ է շարունակել գյուղի եկեղեցու կառուցումն ու ավարտին հասնել այն:  

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը   քարոզի ընթացքում անդրադարձավ այդ հարցին, ապա  այպանեց թորոսգյուղցիներին, նշելով, որ  եթե բարերարի միջոցները չեն բավարարում չի նշանակում, որ թորոսգյուղցին չպետք է շարունակի արված գործը: Միայն բարերարների հույսին չպետք է թողնել եկեղեցաշինությունը:

«Արդյոք դա նշանակում է, որ մենք ոչինչ չպետք է անենք, երբ, որ պատրաստ լինի միայն նոր վայելենք: Դա չի նշանակում, որ դուք ձեռքերդ ծալած պիտի նստեք ու սպասեք: Պետք է թոթափել սպասողական ու  սպառողական վիճակը,  անտարբերության բեռն ու լծվեք  ի գործ ու շահագործման հանձնեք եկեղեցին մեկ օր առաջ, քան նշել է բարերաը: Որ մենք տեսնենք ու վկայենք,  որ Թորոսգյուղը կառուցված է այն վեմի վրա որ է Քրիստոս, այն վեմի վրա, որ է հայ ժողովրդի դարավոր հավատ», -ամփոփեց իր քարոզչական խոսքը թեմի առաջնորդը:  

Մանրամասները տեսնյութում:

unnamed

unnamed

unnamed

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ